ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից երեկ տեղեկացրին, որ Գյումրի քաղաքի բնակիչ Արմենակ Տիգրանյանը, նախնական համաձայնության գալով Երեւան քաղաքի բնակիչ Զատիկ Բոյաջյանի հետ, տարբեր երթուղիներով մեկնել են Ստամբուլ քաղաք, որտեղ ձեռք են բերել 8,4 կգ ընդհանուր քաշով ոսկյա զարդեր: Համաձայն պայմանավորվածության, Ա. Տիգրանյանը ոսկեղենը թաքցնելով «Կրայսլեր» մակնիշի ավտոմեքենայում՝ շարժիչի հարեւանությամբ հարմարեցված գաղտնարանում, «Բավրա» մաքսակետով ներկրել է Հայաստանի տարածք: Ա. Տիգրանյանը ձերբակալված է: