Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱԴՐԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵ՞Ր

Դեկտեմբեր 08,2009 00:00

Երբ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ  Աշոտ Գիզիրյանը նոր էր նշանակվել, բազմաթիվ տեղեկություններ կային այն մասին, որ շուտով պարոն Գիզիրյանը սկսելու է կադրային մեծ ջարդ: Ա. Գիզիրյանին մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ ջարդը տեղի չունեցավ, քանի որ պարոն Գիզիրյանը որոշեց հույսը դնել նախկին աշխատակիցների վրա: Այժմ, երբ երկու ցմահ դատապարտվածներ միանգամից դիմեցին փախուստի, եւ դա նրանց հաջողվեց, այդ նույն աղբյուրները վկայում են, որ Գիզիրյանը փոշմանել է իր նախկին որոշման համար: Մեր տեղեկություններով, շատ մոտ ապագայում ներկայիս քրեակատարողական բարձրաստիճան պաշտոնյաների շրջանում կադրային փոփոխություններ են սպասվում: Նրանց փոխարինելու կգան ոստիկանության եւ այլ իրավապահ մարմինների իրավապահ աշխատակիցներ: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել