Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՍՈՒՍ ՈՒ ՓՈՒՍ

Դեկտեմբեր 08,2009 00:00

Դեկտեմբերի 6-ին Մալաթիա-Սեբաստիայի թիվ 8 եւ Հրազդանի թիվ 25 ընտրատարածքներում տեղի են ունեցել ԱԺ մեծամասնական ընտրակարգով ընտրություններ՝ պատգամավորներ Հակոբ Հակոբյանի եւ Սասուն Միքայելյանի՝ պատգամավորական լիազորությունները դադարեցնելու արդյունքում: Երկու ընտրատարածքներում էլ ընտրություններին մասնակցում էին մեկական իշխանական թեկնածուներ: Նախնական տվյալներով՝ ՀՀԿ-ական Կորյուն Նահապետյանը ստացել է 8 382, իսկ «Բարգավաճ Հայաստանը» ներկայացնող  Մխիթար Հարությունյանը ստացել է 13 439 ձայն: Վերջնական արդյունքները պարզ կլինեն մինչեւ դեկտեմբերի 11-ը: Թիվ 8 ընտրատարածքում ընտրություններին պետք է մասնակցեին 60,593 ընտրող, մինչդեռ գրանցված եւ քվեաթերթիկ ստացած մասնակիցների թիվը,  ըստ ստորագրությունների` 8 706-ն էր (14,12 տոկոս), իսկ թիվ 25 ընտրատարածքում՝ 57,074 ընտրող, մինչդեռ մասնակցել է 14 146-ը (24,79 տոկոս): Մասնակցության նման աննախադեպ պասիվությունը ԿԸՀ ներկայացուցիչներն «Առավոտի» հետ զրույցում պարզաբանեցին մեկական թեկնածուի պարագայով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել