Երեկ ավարտվեց «փողերի վատնման» եւ «հարկերից խուսափելու» մեջ մեղադրվող Մատենադարանի նախկին փոխտնօրեն Արշակ Բանուչյանի դատաքննությունը: 2008թ. նախագահական ընտրությունների ժամանակ պարոն Բանուչյանը ղեկավարում էր Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ Վայոց Ձորի նախընտրական շտաբը: Երեկ իր վերջին խոսքի ժամանակ Ա. Բանուչյանը մասնավորապես հայտնեց, որ իր գործը քննող քննիչը, «Մատենադարանի բարեկամների» ցուցակում հայտնաբերելով Թումանյան Հովհաննես անուն-ազգանունը, հետաքրքրվել է, թե ինչպե՞ս է Մատենադարանի փոխտնօրենը վարվել 1922 թ.-ին մեծ բանաստեղծի նվիրաբերած գումարների հետ: