Վերջերս Իժեւսկի Պերվոմայսկի շրջանի դատախազությունը տեղի «Եհովայի վկաներ» կազմակերպությանը նախազգուշացրել էր օրենքի խախտման անթույլատրելիության մասին: Կազմակերպությունը նախատեսում էր նոյեմբերին կրոնական կոնգրես հրավիրել Ուդմուրտիայի մայրաքաղաքում: Հանրային միջոցառումներ անցկացնելիս օրենսդրության հնարավոր խախտումները կանխելու նպատակով տեղի «Եհովայի վկաներ» կազմակերպության նախագահ Պետրու Մացոլեին եւ կազմակերպության անդամ Սերգեյ Լյալինին բացատրվել են օրենսդրության պահանջներն այդ ոլորտում: Դրանից բացի, Պերվոմայսկի շրջանի դատախազը երկուսին էլ նախազգուշացրել է օրենսդրության խախտման, մասնավորապես՝ հանրային միջոցառումներ անցկացնելու անթույլատրելիության մասին: Դրանից հետո վիրոհիշյալ աղանդի հետեւորդները չեղյալ են հայտարարել նախատեսված կոնգրեսը: