Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՐԻՏԱՆԻԱՅՈՒՄ ԱՐԳԵԼՎԵԼ Է ԺՈՂՈՎԻ ՍԿԶԲՈՒՄ ԱՂՈԹՔԸ

Դեկտեմբեր 05,2009 00:00

Դրա պատճառը դարձել է «այլ կրոնների ներկայացուցիչներին չվիրավորելու» ցանկությունը, եւ հանուն այդ սկզբունքի՝ զոհաբերվել է 115-ամյա ավանդական աղոթքը: Անգլիական Սոմերսեթ կոմսության բնակավայրերից մեկի քաղաքային խորհուրդը խախտել է ամենամսյա յուրաքանչյուր ժողովի սկզբում աղոթելու 115-ամյա ավանդույթը: Նման որոշումն ընդունվել է՝ ելնելով այն նկատառումներից, թե այդ ավանդույթը կարող է վիրավորել այլ կրոնների ներկայացուցիչներին: Ավելի վաղ խորհուրդը տեղացի մի բնակչուհուց նամակ էր ստացել, որում ասվում էր, թե նման պրակտիկան տեղին եւ թույլատրելի չէ բազմազգ եւ բազմակրոն հասարակության մեջ: Խորհրդի 7 անդամ քվեարկել է աղոթքը հանելուն՝ կողմ, 3-ը՝ դեմ, եւս 3-ը՝ ձեռնպահ: Ինչպես հայտնել է տեղական թեմի առաջնորդական փոխանորդ վերապատվելի Մայք Սլեյդը, նման որոշումը խտրականության է ենթարկում հենց խորհրդի անդամներին: Նա տարակուսանք է հայտնել այն առիթով, թե «պարզվում է, որ քրիստոնեական աղոթքն անհրաժեշտ չէ, մինչդեռ ավելի քան 100 տարվա ընթացքում այն եղել է կենսականորեն անհրաժեշտ՝ քաղաքի կառավարման գործերում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել