Լրահոս
Օրվա լրահոսը

Սպորտ եւ ռազմական արվեստ

Դեկտեմբեր 05,2009 00:00

\"\"
\"\"\"\"
\"\"
\"\"
\"\"\"\"

Մարզաձեւեր կան, որոնց ակունքներում բնության մեջ մարդու գոյատեւման պայքարն է: Դրանցից է բիաթլոնը՝ ձմեռային երկամարտ, որն իր մեջ ներառում է դահուկավազքը եւ հրաձգությունը:

Դեռ հնագույն ժամանակներում, հատկապես՝ հյուսիսային երկրներում, մարդկային ցեղի նախապապերը, որոնք մեր ներկայիս ըմբռնմամբ առաջին որսորդներն էին, ժամանակակից դահուկ հիշեցնող ձյունագնացներով՝ նետ ու աղեղն ուսին, հետապնդում էին կենդանիներին:

Դարեր պահանջվեցին, մինչեւ ձմեռային որսի այս ձեւը վերածվեր նախ պետությունների համար ինքնապաշտպանական համակարգի, ապա՝ մարզաձեւի (նետ ու աղեղի փոխարեն արդեն հրացանով), անգամ դառնար օլիմպիական մարզաձեւ:

Բիաթլոնի ժամանակակից առաջին մրցումը կազմակերպվել է Նորվեգիայում՝ 1767 թվականին: Սակայն իրական ճանաչում ձեռք է բերել միայն 20-րդ դարում: Առաջին մրցումները ռազմականացված բնույթ են կրել: Բիաթլոնիստներն աշխարհի առաջին պաշտոնական առաջնությունն անցկացրել են միայն 1958 թվականին՝ Ավստրիայում: Իսկ մարզաձեւն օլիմպիական գրանցում ստացել է երկու տարի անց՝ Սկվո- Վելիում կայացած ձմեռային 8-րդ օլիմպիական խաղերում: Եվս 32 տարի պահանջվեց, որպեսզի կանայք նույնպես հանդես գային օլիմպիական խաղերում: Դա տեղի ունեցավ Ալբերվիլում՝ 16-րդ ձմեռային օլիմպիական խաղերում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել