Ամեն մի աստղային գեղեցկուհի չէ, որ կհամաձայնի ռինգ մտնել ոչ թե ռաունդների ընդմիջումներին իրեն ցուցադրելու, այլ իսկական մենամարտ անցկացնելու համար: Սակայն ռեալիթի-շոուի աստղ Կիմ Կարդաշյանը համարձակվել է, դրել վարդագույն ձեռնոցներ, այն էլ՝ հանուն բարեգործական նպատակների:
Նա, բնականաբար, չի հաղթել: Սակայն կարեւորը հենց կայացած մենամարտի փաստն է: Կարդաշյանը մի քանի ցավեցնող հարված է ստացել, սակայն ինքն էլ աշխատել է պատասխանել:
Հետաքրքիր է, որ մարտից առաջ նա իր «բլոգում» խոստովանել է. «Շատ եմ վախենում: Բայց թեկուզ բարեգործական նպատակներով, դա իսկական բռնցքամարտ է լինելու»: Նույն բանը Կարդաշյանը կրկնել է ռինգ մտնելուց մի քանի րոպե առաջ եւ ավելացրել. «Բռնցքամարտն սկսվում է: Վախենում եմ: Սակայն վարդագույն ձեռնոցներն ավելի ուժեղ գտնվեցին, քան վախը»: