Տավուշի մարզի 62 համայնքների 2009 թվականի տեղական բյուջեների տարեկան եկամուտների ընդհանուր գումարը նախատեսված է 1,9058 միլիարդ դրամ: Դրա մեջ սեփական եկամուտները նախատեսվել են 607.2 միլիոն դրամ՝ ընդհանուր գումարի 31.9%-ը: Սակայն այս գումարն էլ դժվարությամբ է հավաքագրվում: Տավուշի մարզպետարանի ֆինանսատնտեսական վարչության պետ Ռոբերտ Ներսիսյանից տեղեկացանք, որ նոյեմբերի 1-ի դրությամբ համայնքների սեփական եկամուտները հավաքագրվել են նախատեսվածի 81%-ով: Գույքահարկը գանձվել է նախատեսվածի 95.1%, հողի հարկը՝ 76.6%-ով: Մարզի 4 տարածաշրջաններից ամենավատ ցուցանիշը Նոյեմբերյանում է, ուր 10 ամիսներին հողի հարկը գանձվել է պլանավորվածի 61.5%, գույքահարկը՝ 76.6%-ով: