Լրահոս
Օրվա լրահոսը

ՕԲԱՄԱՆ ՎԱՌԵՑ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԵՂԵՎՆՈՒ ԼՈՒՅՍԵՐԸ

Դեկտեմբեր 05,2009 00:00

Ուրբաթ օրը ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման վառել է Սպիտակ տան Սուրբ ծննդյան եղեւնու լույսերը: Այդ պատասխանատու գործում նրան օգնել են կինը՝ Միշել Օբաման եւ դուստրերը՝ Սաշան եւ Մալիյան: «ԼՁԸՀ-ՁԸհհ»-ի մատուցմամբ, արարողությունը շատ շքեղ է եղել, այն դիտելու համար Սպիտակ տան մոտ հավաքվել են մեծ թվով մարդիկ: Օբաման հանդես է եկել ողջույնի ճառով, որում շնորհավորել է Վաշինգտոնին՝ Ծննդյան տոների առիթով եւ ամերիկացիներին կոչ է արել մտածել եւ աղոթել նրանց համար, ովքեր այդ տոները դիմավորում են տնից հեռու՝ շեշտելով, որ խոսքը այն զինծառայողների մասին է, «ովքեր ամեն օր վտանգի են ենթարկում իրենց կյանքը, որպեսզի մենք ապրենք խաղաղ եւ հանգիստ»: Նա խոսել է նաեւ նրանց մասին, «ովքեր խնդիրներ ունեն երկրի ներսում եւ կորցրել են իրենց աշխատանքն ու տունը»: Իր ճառի ավարտից հետո Օբաման հաշվել է հինգից մինչեւ մեկն ու ընտանիքի անդամների հետ միասին սեղմել կոճակը: Ծննդյան տոնածառի լույսերը վառվել են: «Ստացվեց»,- հրճվանքով բղավել է ԱՄՆ նախագահը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել