Լրահոս
Օրվա լրահոսը

Բուլղարացի ազգայնականը փորձել է «խարակիրի» անել

Դեկտեմբեր 05,2009 00:00

\"\"Բուլղարիայի ազգային հեռուստատեսությամբ թուրքական լուրերի հեռարձակման դեմ բողոքող «Բուլղար տղամարդիկ» ազգայնական կուսակցության ղեկավար Ռոսեն Մարկովը բողոքի նոր մարտավարություն է ընտրել: Վկայակոչելով թուրքական «Interhaber» կայքէջը՝ «News.am»-ը տեղեկացնում է, որ Մարկովը բուլղարական խորհրդարանի առաջ փորձել է ինքնասպան լինել՝ «խարակիրիով»։ Բուլղարական ոստիկանությանը հաջողվել է Մարկովի նկատմամբ էլեկտրաշոկ կիրառելու միջոցով կանխել ինքնասպանության փորձը: Աղբյուրը հիշեցնում է, որ կուսակցության ղեկավարը ավելի վաղ, որպես բուլղարական ազգային հեռուստաընկերության դեմ բողոքի նշան, ինքնահրկիզման փորձ էր արել՝ բողոքելով թուրքական լուրերի հեռարձակման դեմ: Ոստիկանությունը կարողացել էր կանխել այդ արարաքը։ Ընդսմին, Բուլղարիայի խորհրդարանի առջեւ հավաքված բողոքավորները «Ոչ թուրքերեն լուրերին, ինչ կարիք կա նման խայտառակության» բովանդակությամբ ցուցապաստառներ էին պարզել: Բացի այդ, Բուլղարիայում ստորագրահավաք է սկսվել՝ ընդդեմ թուրքերեն լուրերի հեռարձակման:

Ի դեպ, 2009թ. ամռանը Բուլղարիայի արտգործնախարար Ռումյանա Ժելեւան հայտարարել է, որ պատրաստվում է 1912-1920 թվերին Թուրքիայից հեռացած բուլղարների համար փոխհատուցման պահանջ ներկայացնել Թուրքիային:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել