Երեկ Ավան եւ Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, Արարատ Պետրոսյանի նախագահությամբ, ավարտվեց Ֆրանսիայի քաղաքացի Ավետիս Կալայջյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը:
Ավետիս Կալայջյանը՝ Բաշշար Շքրի Կալայջյանը, որը մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 35/305՝ «Քաղաքական գործչի սպանության նախապատրաստում» հոդվածով, մասնավորապես՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի, ազատ արձակվեց դատարանի դահլիճից: Մեղադրողը հրաժարվել է մեղադրանքից:
Նշենք, որ Ա. Կալայջյանը կալանավորված էր ապրիլի 6-ից: