Լրահոս
Օրվա լրահոսը

Լրագրողը հաղթել է Եվրոպական դատարանում

Դեկտեմբեր 05,2009 00:00

Ստրասբուրգի Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ավարտել է լրագրող Ալեքսանդր Կրուտովի գանգատի լսումը՝ ընդդեմ Ռուսաստանի Դաշնության: Դատարանը որոշում է կայացրել հօգուտ լրագրողի: Սարատով քաղաքի «Неделя области» թերթի լրագրող Ալեքսանդր Կրուտովին Ռուսաստանը կվճարի 1150 եվրո: Եվրոպական դատարանը որոշել է, որ 2003թ. «Неделя области» թերթին եւ լրագրող Ա. Կրուտովին տուգանած տեղի դատախազության կոռուպցիայի վարչության հետ կապված հրապարակման համար Ռուսաստանի դատարանի դատավճիռը անհիմն է եղել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել