Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԳՐԻՊԻՑ 2 ՄԱՐԴ Է ՄԱՀԱՑԵԼ

Դեկտեմբեր 05,2009 00:00

Ընթացիկ շաբաթվա ընթացքում սեզոնային գրիպից 2 մարդ է մահացել: Այս մասին «Առավոտին» տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարարի օգնական Շուշան Հունանյանը: Նրա հավաստմամբ, հիվանդներից մեկը մահացել է դեկտեմբերի 1-ին՝ «Արմենիա» բժշկական կենտրոնում, իսկ մյուսը դեկտեմբերի 3-ին՝ «Էրեբունի» հիվանդանոցում: Մեր այն հարցին, իսկ ինչպե՞ս է որոշվել, որ հիվանդները մահացել են հենց սովորական համարվող՝ «Ա» գրիպից, եւ ոչ թե՝ H1N1 վիրուսից, Շ. Հունանյանը պատասխանեց. «Այդ հիվանդներից վերցված նմուշները ենթարկվել են լաբորատոր փորձաքննության, որի արդյունքում նրանց մոտ հաստատվել է միայն սեզոնային «Ա» գրիպի ախտանիշներ»: Մահացածներից մեկը 51 տարեկան կին է, իսկ մյուսը՝ 21 տարեկան երիտասարդ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել