Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

2010-ԻՆ ԹԱՆԿԱՑՈՒՄԻՑ ՉԵՆՔ ԽՈՒՍԱՓԻ

Դեկտեմբեր 05,2009 00:00

Արժույթի միջազգային հիմնադրամը տնտեսական աճի կանխատեսումները վերանայել է աճի ուղղությամբ, համաձայն որի՝ 2009-ի համաշխարհային տնտեսական աճը ակնկալվում է -1,1%, իսկ 2010-ի համար կանխատեսվում է 3,1 % տնտեսական աճ: Ինչ վերաբերում է ապրանքային շուկաներին, ապա 2009-ի չորրորդ եռամսյակում եւ 2010-ի ընթացքում կշարունակեն դրսեւորվել նախորդ եռամսյակներում ձեւավորված գնաճի միտումները: Այս մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի հրապարակած դրամավարկային քաղաքականության ծրագրից: Սպասվում է, որ ֆինանսական շուկաներում ԱՄՆ դոլարի դիրքերը կմնան թույլ, հիմնականում պայմանավորված՝ համաշխարհային տնտեսության զարգացմանը զուգահեռ, ներդրողների «ռիսկի ախորժակի» դանդաղ վերականգնման հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել