Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԵՐ ՍԻՐՈՒՆ ԱՉՔԵՐԻ ՀԱՄԱ՞Ր ԻՋԵՑՐԻՆ ԳԱԶԻ ԳԻՆԸ

Դեկտեմբեր 05,2009 00:00

Հայաստանում կառուցվող նոր միջուկային էներգաբլոկի ռեակտորը կլինի ռուսական արտադրության: Այս մասին կառավարությունը որոշում է կայացրել՝ հիմք ընդունելով կառուցվելիք ատոմակայանի կառավարման ծառայությունները ստանձնած ավստրալիական «Worley Parsons» միջազգային կոնսորցիումի վերլուծության արդյունքները: Կառավարությունը որոշում է ընդունել նաեւ ատոմային էներգաբլոկի կառուցման նպատակով ստեղծել հայ-ռուսական ՓԲԸ: Այս որոշման առնչությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց, որ «դա քաղաքական որոշում է»:

Նշենք, որ դեռեւս մի քանի ամիս առաջ էին շրջանառվում խոսակցություններն այն մասին, որ 2010-ին Ռուսաստանը Հայաստանին 1000 խմ գազը կվաճառի $180-ով՝ նախատեսված $ 200-ի փոխարեն: Սրան ի պատասխան, նոյեմբերի 20-ին, լրագրողների հետ հանդիպմանը, էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն ասել էր, թե. «Հայաստանի համար ռուսական գազի գնի իջեցումը որեւէ կապ չունի Մեծամորի ատոմակայանի հարթակում կառուցվող նոր ատոմային էներգաբլոկի հետ»:

Կառավարության որոշումից հետո անհավանական են թվում թե նախարարի, թե այլ պաշտոնյաների հավաստիացումներն այն մասին, որ գազի գինը իջեցվել է հենց այնպես՝ մեր սիրուն աչքերի համար:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել