Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՌԴ-Ն ԿՊԱՇՏՊԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

Դեկտեմբեր 05,2009 00:00

Եթե Բաքուն իրականացնի Ղարաբաղում նոր պատերազմ սանձազերծելու իր սպառնալիքը, Ռուսաստանը ստիպված կլինի հրաժարվել ներկայիս հավասարակշռված քաղաքականությունից եւ, ամենայն հավանականությամբ, ներգրավված կլինի ռազմական հակամարտության մեջ՝ Հայաստանի կողմից: «ԱրմԻնֆո»-ի թղթակցի հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել STRATFOR ռազմավարական հետազոտությունների ամերիկյան գլոբալ կենտրոնի Եվրասիայի հարցերով փորձագետ Մարկո Պապիկը: «Դա տեղի կունենա, քանի որ Ռուսաստանն ընկալվում է որպես Հայաստանի ռազմական դաշնակից՝ չնայած ՌԴ-ն տվյալ պահին հնարավոր բոլոր միջոցներով ցանկանում է խուսափել ղարաբաղյան հակամարտության ռազմական լուծումից: 2008-ին Վրաստանի հետ պատերազմից հետո Մոսկվան գիտակցում է, որ տարածաշրջանում ուժի այդպիսի եւս մեկ դրսեւորման դեպքում կկորցնի ոչ միայն միջազգային ասպարեզում վստահությունը, այլ նաեւ կփչացնի Բաքվի հետ Մոսկվայի կապերը»,- նշել է փորձագետը: Նա ավելացրել է, որ ԱՄՆ-ը հնարավորությունների լայն շրջանակ չունի՝ Կովկասում պատերազմի մեջ ներգրավվելու համար: Եթե Բաքուն պատերազմ սանձազերծի, ԱՄՆ-ի կողմից լուրջ արձագանք չի հաջորդի, նշել է ամերիկացի փորձագետը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել