Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԻ ՔԱՆԻ ԱԿՆԹԱՐԹ` ՄԻՆՉԵՎ ԱԹԵՆՔՈՒՄ ԱՐՎԱԾ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Դեկտեմբեր 05,2009 00:00

«Մենք շատ լավատես էինք,- լրագրողներին ասաց մամուլի ծառայության աշխատակիցը,- էլի պիտի սպասեք, մինչեւ կհրապարակվի համատեղ հայտարարությունը»: Այդ ընթացքում հասցրինք լուսանկարել

\"\"Սակայն մինչ մեր սեփական լուսանկարները ներկայացնելը՝ չենք կարող չհիշատակել, որ ԵԱՀԿ պաշտոնական լուսանկարիչները շատ ռոմանտիկ ու ստեղծագործական մոտեցում ունեն իրենց աշխատանքի նկատմամբ: Ահա թե ԵԱՀԿ կայքէջում ինչպես էր ներկայացվել, որ ընթանում են ԵԱՀԿ նախարարների խորհրդի 17-րդ նիստի նախապատրաստման աշխատանքները:

 

\"\"
Իսկ այս լուսանկարի մակագրությունն էր. «Լուսինը՝ շենքերի վրա Հունաստանի մայրաքաղաք Աթենքում, որը հյուրընկալել է ԵԱՀԿ նախարարների խորհրդի 17-րդ նիստին»:

\"\"
Այս ֆոնին առավել «օֆիցիոզ» են մեր նկարները: Ասենք, արձանագրեցինք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների հետ միասին՝ հանդիպումներին մասնակցում էր նաեւ ԵԱՀԿ նախագահի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրչիկը:

\"\"
Եվ վերջապես՝ այսպես է ներկայացվել պաշտոնական պատվիրակությունների այցը Ակրոպոլիսի թանգարան:

\"\"
Իսկ Ադրբեջանի ԱԳ նախարարն անընդհատ մի կողմ էր կանչում որեւէ պաշտոնյայի եւ բավական նյարդային ինչ-որ բաներ պարզաբանում:

\"\"
ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ պետությունների ղեկավարների համատեղ հայտարարության հրապարակումը հետաձգվում էր թեեւ նաեւ այն պատճառով, որ Հայաստանի ԱԳ նախարարը մինչ այդ կլանված ընթերցում էր այդ փաստաթուղթը:

\"\"

Լրագրողներին ի վերջո դուրս հրավիրեցին: Եվս կես ժամ սպասումից հետո հրապարակվեց հայտարարությունը, որի ընթացքում կողմերի նյարդայնությունից այլեւս հետք չէր մնացել: Բոլորն իրար ժպտում էին, շնորհավորում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել