Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԱՇԻՆԳՏՈՆԸ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆԳԱՄ ՍՊԱՌՆՈՒՄ Է

Դեկտեմբեր 04,2009 00:00

Վաշինգտոնը նոր եւ խիստ պատժամիջոցներ կկիրառի Իրանի նկատմամբ, եթե մինչեւ տարեվերջ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ընթացող բանակցություններում առաջընթաց չգրանցվի: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական, գեներալ Ջեյմս Ջոնսը: «Ինտերֆաքսի» մատուցմամբ, պաշտոնական Մոսկվան կարող է պաշտպանել Իսլամական Հանրապետության նկատմամբ պատժամիջոցների կիրառումը, մանավանդ որ՝ ռուս փորձագետները Իրանի ղեկավարության կեցվածքը գնահատում են իբրեւ՝ վրդովեցնող: «Տարեվերջին մենք պետք է որոշակիացնենք՝ ինչպիսի՞ գործողություններ է մտադիր ձեռնարկել Իրանը: Դուռը դեռ բաց է, բայց պատուհանը փակվում է»,- ասել է Ջոնսը: Գեներալը հայտարարել է, թե Իրանի նկատմամբ պատժամիջոցները անխուսափելի կլինեն, եթե մինչեւ տարեվերջ իրանցիները համաձայնություն չտան ուրանը հարստացնելու ուղարկել Ռուսաստան եւ Ֆրանսիա:
Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը քննադատել է Ռուսաստանին՝ Իրանի միջուկային ծրագրի առնչությամբ ՄԱԳԱՏԷ-ի որոշումը պաշտպանելու համար, նաեւ հերքել է պնդումները, թե Թեհրանը ուրանի հարստացման եւս 10 գործարան կկառուցի: Այդ հայտարարությունները նա «բլեֆ» է համարել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել