Լրահոս
Օրվա լրահոսը

Պուտինը խոսել է նաեվ «Ջեքսոն-Վենիկի» ուղղումի մասին

Դեկտեմբեր 04,2009 00:00

\"\"Ռուսաստանցիների հետ «ուղիղ կապ» հաստատած ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը «Ջեքսոն-Վենիկի» ուղղումն անվանել է անախրոնիզմ, որը խոչընդոտում է Ռուսաստանին՝ Համաշխարհային առեւտրի կազմակերպությանն անդամակցելուն ու ԱՄՆ Կոնգրեսում լոբբիստների կողմից օգտագործվում է «սեփական շահադիտական եւ որոշակի ոլորտներում իրենց խնդիրները լուծելու համար»:
Վարչապետ Պուտինը նաեւ հիշեցրել է, որ ժամանակին այդ ուղղումը մտցվել էր Խորհրդային Միության դեմ այն պատճառով, որ ԽՍՀՄ-ը ազգությամբ հրեաներին խոչընդոտել է մեկնել Իսրայել. «Ու չնայած այսօր այդպիսի արգելքներ չկան, այդուհանդերձ, հիշյալ ուղղումը շարունակում է կիրառվել»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ 1974թ. ԱՄՆ կոնգրեսականներ Հենրի Ջեքսոնի ու Չարլզ Վենիկի նախաձեռնությամբ ուղղում էր կատարվել ԱՄՆ-ի առեւտրի մասին օրենքում, որը սահմանափակում էր առեւտուրը՝ սոցիալիստական բլոկի անդամ երկրների, որոնք խոչընդոտում էին հրեաների եւ իրենց մյուս քաղաքացիների արտագաղթը: Այդ ուղղումով արգելվեց առեւտրի համար առավել բարենպաստ ռեժիմ սահմանել, պետական վարկեր եւ վարկային երաշխիքներ տրամադրել այն պետություններին, որտեղ ոտնահարվում կամ լրջորեն սահմանափակվում են քաղաքացիների՝ արտագաղթի իրավունքը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել