Լրահոս
Օրվա լրահոսը

Սոմալիում ահաբեկչության զոհ է դարձել երեք նախարար

Դեկտեմբեր 04,2009 00:00

\"\"Հինգշաբթի օրը Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում ահաբեկչական գործողություն է իրականացվել: Արդյունքում՝ զոհվել է 14 հոգի, այդ թվում՝ երեք նախարար: Զոհերի թվում են երկրի առողջապահության նախարար Կամար Ադեն Ալին, կրթության նախարար Ահմեդ Աբդիլլահի Բեյելը եւ մշակույթի ու բարձրագույն կրթության նախարար Հասան Հադոուն, նաեւ «Ալ-Արաբիա» հեռուստաալիքի օպերատորը:
Պայթյունը տեղի է ունեցել «Շամո» հյուրանոցում, երկրի բարձրագույն ուսումնական հաստատություններից մեկի ուսանողների պատվին կազմակերպված տոնական արարողության պահին, որին մասնակցել են երկրի իշխանությունների տասնյակ ներկայացուցիչներ: «ԼՁԸՀ-ՁԸհհ»-ի մատուցմամբ, ազգային միասնության կառավարությունը, որի անդամն էին հիշյալ նախարարները, ձեւավորվել էր 2009թ. փետրվարին:
Հիշեցնենք, որ Սոմալին որպես միասնական պետություն փլուզվել է 1991թ.-ին՝ բռնապետ Սիադ Բարրեի ռեժիմի անկումից հետո: Ներկայումս միջազգային հանրությունը այդ երկրում որպես միակ օրինական իշխանություն ճանաչում է դաշնային կառավարությանը, սակայն վերջինիս վերահսկողության տակ են գտնվում ընդամենը երկրի մայրաքաղաքն ու կենտրոնական տարածքները: Սոմալիի մյուս հատվածները գտնվում են չճանաչված պետական կազմավորումների վերահսկողության տակ եւ հանդիսանում են ինքնավարվող տարածքներ: Մասնավորապես, Սոմալիի հարավում եւ հյուսիս-արեւելքում իշխում են տեղական կլաններն ու իսլամական շարժման ծայրահեղականները, այդ թվում նրանք, ովքեր կապված են «Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակերպության հետ, իսկ հյուսիս-արեւմուտքում գտնվում է 1991թ. մայիսին կազմավորված, բայց այդպես էլ չճանաչված Սոմալիլենդի Հանրապետությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել