«Արմենիա Մարիոթ» հյուրանոցում այսօր կկայանա «Մեդիամաքսի» տնօրեն Արա Թադեւոսյանի, «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի եւ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի դիրիժոր եւ գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանի համատեղ մամուլի ասուլիսը, որի ընթացքում կազդարարվեն Deep Purple ռոք-խմբի մենակատար Իէն Գիլանի բարեգործական համերգները Երեւանում:
Իէն Գիլանի համերգները կանցկացվեն ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո: Երկու համերգներից գոյացած հասույթը կօգտագործվի Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի վերակառուցման նպատակով: Հիշեցնենք, որ այս տարվա հոկտեմբերին Իէն Գիլանը եւ այլ ռոք-աստղեր այցելել էին դպրոց եւ խոստացել աջակցություն ցուցաբերել դրա վերակառուցմանը: Հոկտեմբերի 2-ին էլ ՀՀ նախագահի հրամանագրերով Հայաստանի Հանրապետության «Պատվո շքանշաններ» էին հանձնվել համաշխարհային ռոքի լեգենդներ Իէն Գիլանին, Թոնի Այոմիին, Ջոուֆ Դաունսին եւ «Ռոքն օգնում է Հայաստանին» նախագծի հեղինակ Ջոն Դիին: