Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԿԱՐՉԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

Դեկտեմբեր 04,2009 00:00

Երեկ «Նարեկացի» արվեստի միությունում կայացավ ցուցահանդես՝ նվիրված նկարիչ Կորյուն Նիկողոսյանի հիշատակին: Իր ապրած 37 տարիների ընթացքում արվեստագետը հասցրել է ստեղծել մոտ 100 աշխատանք, որոնք ցուցադրվել են Հայաստանում, Ռուսաստանում եւ Դանիայում։ Այժմ դրանք ցուցադրվում են նրա անունը կրող տուն-թանգարանում։ Տարիներ շարունակ գամված լինելով անկողնուն՝ Կ. Նիկողոսյանը աշխատել է մոր օգնությամբ՝ կյանքի ու նրա հանդեպ իր հույզերն ու զգացումները արտահայտելով հիմնականում տաք, լուսավոր գույներով։ Ժամանակին Կ. Նիկողոսյանի արվեստը բարձր են գնահատել Մարտիրոս Սարյանը, Մինաս Ավետիսյանը եւ ուրիշներ։ «Նարեկացիում» ներկայացվեցին ոչ միայն հեղինակի տարբեր տարիների ստեղծագործությունները, այլեւ նկարչի մասին պատմող վավերագրական ֆիլմ ցուցադրվեց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել