Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՐԱՐՎԵՍՏԻ ՓԱՌԱՏՈՆ՝ ԼՈՌԻՈՒՄ

Դեկտեմբեր 04,2009 00:00

Դեկտեմբերի 5-ին Վանաձորի Շարլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում տեղի կունենա ազգային եւ ժողովրդական պարարվեստի Լոռու մարզային փառատոնը: Ինչպես մեզ հետ զրույցում ասաց Լոռու մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության առաջատար մասնագետ Մհեր Մելիքյանը, նման փառատոն մարզում կազմակերպվում է առաջին անգամ: Կմասնակցեն շուրջ 15 պարախմբեր՝ մարզի քաղաքային եւ գյուղական համայնքներից: Նպատակն է հասարակայնության շրջանում մշտարդի պահել ազգային եւ ժողովրդական պարարվեստի նկատմամբ հետաքրքրությունը, արթնացնել ազգային արժեքների հանդեպ երբեմնի պատկառանքը: Կազմակերպիչն է Լոռու մարզպետարանը, հովանավորում է «Լոռու մշակույթ, սպորտ, երիտասարդություն» հիմնադրամը: Մ. Մելիքյանը տեղեկացրեց նաեւ, որ նպատակ ունեն փառատոնը դարձնել ավանդական:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել