Դեկտեմբերի 6-ին նյույորքյան բեմերից մեկում կհնչի հայկական երաժշտություն՝ 2 աշխարհահռչակ հայ երաժիշտների մատուցմամբ, տեղեկացնում է tert.am-ը: Հանրահայտ ալտահար Քիմ Քաշքաշյանն իր ամերիկացի գործընկեր Ռոբին Շուլկովսկու հետ միասին (հարվածային գործիքներ) բեմում կընկերակցեն մեծանուն հայ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանին, ով հանդես կգա նաեւ որպես դաշնակահար: Համերգի ընթացքում կհնչի բացառապես հայկական երաժշտություն՝ Կոմիտաս եւ Մանսուրյան: Հիշեցնենք, որ Ք. Քաշքաշյանը վերջերս Հայաստանում էր՝ 3-րդ երեւանյան միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում: