Լրահոս
Օրվա լրահոսը

Կաղինը հանձնել է, մասուրը՝ չորացրել

Դեկտեմբեր 04,2009 00:00

Նոյեմբերյան քաղաքի բնակիչ Արմեն Ղարագյոզյանը կիլոգրամը 40 դրամով կաղին եւ 100 դրամով բնակչությունից մասուր հավաքելու հայտարարություն էր տվել: Նրանից տեղեկացանք, որ քիչ քանակությամբ կաղին է մթերվել, այն էլ ոչ թե Նոյեմբերյանի, այլ հարեւան Ալավերդու տարածքի բնակիչներից: Հավաքված կաղինը գործարարը հանձնել է Արարատյան դաշտի խոզաբուծական տնտեսություններին: Նոյեմբերյանցիներն ընդամենը 4 տոննա մասուր են հանձնել: Այն, համաձայն կնքված պայմանագրի, թաց վիճակում, մեկ կգ-ն 150 դրամով պետք է ընդուներ հանրապետության հյութ արտադրող գործարաններից մեկը: Սակայն այդ ձեռնարկությունը հրաժարվել է գործարքից: Արդյունքում գործարարը ստիպված է եղել մասուրը չորացնել, որի հետեւանքով մասուրի զանգվածի 40 տոկոսը պակասել է: Գործարարը մտադիր է առաջիկայում չոր մասուրը մեկ կգ-ն արդեն 230 դրամով վաճառել հյութ արտադրող գործարաններին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել