Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱԿԱՆՋԱՎՈՐ ԳՈՂԸ

Դեկտեմբեր 04,2009 00:00

\"\"Մանչեստրում բնակվող 33-ամյա գող Դեւիդ Խոլյակը իր տգեղ արտաքինի համար ստացել է «Շրեկ» մականունը: Չափազանց մեծ ականջների պատճառով նրան միանգամից նկատում են բազմության մեջ եւ դյուրին դարձնում նրա հայտնաբերումը: «Բավական է Դեւիդը մեկ անգամ նայի հայելու մեջ եւ կհասկանա, որ ավազակի կյանքը իր համար չէ: Նրա ականջները երեւում են նույնիսկ մեկ մղոնից: Ցանկացած ոստիկան 5 րոպեում կգտնի նրան: Այսպիսի անձնավորությունը բեռ է իրեն հարգող ավազակախմբի համար»,- ասում են ոստիկանության աշխատակիցները:
«Շրեկի» բանդայի աղմկահարույց դեպքերից է «Halifax» բանկի մասնաճյուղերից մեկի՝ Պրեսթոն քաղաքում կատարված գողությունը: Ոստիկանությունը առանց դժվարության հայտնաբերեց գողերին: Իսկ «Շրեկի» արտաքինը ցնցել էր բանկի բոլոր աշխատակիցներին եւ հաճախորդներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել