Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՇՄԱՆԴԱՄԸ ՄԵՂԱԴՐՎՈՒՄ Է

Դեկտեմբեր 04,2009 00:00

Իժեւսկ քաղաքի ոստիկանությունը կալանավորել 33-ամյա մի բնակչի, որը չունի ձեռք: Նա մեղադրվում է 18 կողոպուտի, 9 ավազակային հարձակման, 2 մեքենայի առեւանգման եւ 13 մանր գողության մեջ: Կալանավորվածը նաեւ քաղաքի կլինիկական հոգեբուժարանում հաշվառված հիվանդ է: Նրա բժշկական քարտի մեջ կարելի է գտնել «դեբիլիզմ», «մտավոր հետամնացություն» ախտորոշումները: Իսկ քրգործի նյութերում նրա անվան դիմաց արձանագրված է 42 հանցագործություն, որոնցից յուրաքանչյուրն առանձնանում է իր հնարամտությամբ եւ հանդգնությամբ: Հոգեբուժարանում հերթական բուժման կուրսն ընդունելիս հանցագործը լրջորեն սկսել է հետաքրքրվել հոգեբանությամբ եւ շատ կարդալ: Այնուհետեւ, օգտագործելով իր ուսումնասիրածը, մարդկանց դյուրահավատությունը եւ դանակը՝ հաշմանդամը սկսել է ավազակային հարձակումներ կատարել փողոցներում, բազմաբնակարան շենքերի շքամուտքերում՝ տղամարդկանց, կանանց, տարեցների եւ երեխաների նկատմամբ: «Պարզունակ» գողությունները եղել են դրամապանակների եւ նոթբուքների գողությունները: Իսկ մեքենաներն առեւանգել է ընդամենը զվարճանալու համար: Մի անգամ փողոցում թալանել է հարբած տղամարդու, որից տարել է նրա բոլոր փողերը, փաստաթղթերն ու տան բանալիները: Հետո երեկոյան զանգել է զոհի տուն եւ ասել, որ փողոցում գտել է նրա փաստաթղթերը, ինչի դիմաց երջանիկ տուժողը գողին խոստացել է դրամական պարգեւ: Երեկոյան գնալով տուժողի տուն՝ եւ մինչ տան տերերը զբաղված էին հաշմանդամին պարգեւատրելու համար գումար փնտրելով, նա հասցրել է տան իրերը գողանալ: Հնարամիտ հաշմանդամին սպառնում է 10 տարի ազատազրկում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել