Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԱՐԴԱՍՊԱՆՆԵՐԸ ԱՆՉԱՓԱՀԱՍ ԱՂՋԻԿՆԵՐ ԷԻՆ

Դեկտեմբեր 04,2009 00:00

Անցած շաբաթ ՌԴ Վորոնեժի մարզում ոստիկանությունը կալանավորել է 12-ամյա աղջիկների, որոնք մեղադրվում են 45-ամյա հոգեկան հիվանդ կնոջ դաժան սպանության մեջ: «Տեղի դպրոցի 2 աշակերտուհիներ երեկոյան հանդիպել են հոգեկան հիվանդ կնոջը եւ խաբելով տարել կիսաքանդ շինություն: Այնտեղ զոհին տապալել են գետնին եւ սկսել հարվածել փայտերով ու երկաթե խողովակներով: Այնուհետեւ կնոջը աստիճաններից վայր են նետել: Վերջինիս գլուխը կպել է սալիկներին եւ նա մահացել է: Սակայն դա էլ նրանց չի բավարարել, եւ աղջիկները սկսել են թռվռալ ու պարել արդեն մահացած կնոջ դիակի վրա»,- տեղեկացրել են ոստիկանները: Անչափահաս հանցագործներին բռնել են հաջորդ օրը: Երկուսն էլ անապահով ընտանիքի զավակներ էին, մեկի մայրը մահացել է ծննդաբերելիս, մյուսինը՝ մեկնել արտագնա աշխատանքի՝ աղջկան թողնելով տատի հույսին:
Քրեական պատասխանատվությունը ՌԴ-ում սկսվում է 14 տարեկանից: Մարդասպաններին սպառնում է հատուկ դպրոց կամ գիշերօթիկ: «Աղջիկների հետ շփվելուց հետո այնպիսի տպավորություն է, որ նրանք նույնիսկ չեն հասկանում կատարվածի հրեշավորությունը: Զարմացնում է նրանց անտարբերությունը»,- ասում են իրավապահները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել