Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԻՆՏԵՐՆԵՏՈՎ» ՎԱՃԱՌԵԼ ԵՆ ՈՒ ԲՌՆՎԵԼ

Դեկտեմբեր 04,2009 00:00

ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից բացահայտվել է եւ կասեցվել ՀՀ տարածքում «Questnet» միջազգային կազմակերպության անվան տակ միմյանցից անկախ գործող երկու կազմակերպված խմբերի հանցավոր գործունեություն:
Ըստ ԱԱԾ մամուլի ծառայության, ներցանցային մարկետինգով զբաղվող «Questnet» կազմակերպությունը տարբեր երկրներում, ինչպես նաեւ Հայաստանում ունենալով ներկայացուցիչներ, ինտերնետի միջոցով քաղաքացիներին վաճառել է 600-1500 ԱՄՆ դոլար արժողության «Առողջությունը կարգավորող» տարբեր տեսակի ապակյա բիո-դիսկեր, տեխնիկական այլ ապրանքներ, ինչպես նաեւ մինչեւ 8 գրամ քաշով ոսկյա զարդեր եւ վզնոցներ: Հետագայում քաղաքացիները հասկանալով, որ վճարված գումարը տասնյակ անգամ գերազանցում է ապրանքի իրական արժեքը, «Questnet»-ի ներկայացուցիչներից հետ են պահանջել իրենց գումարները, ինչին ի պատասխան՝ նրանց առաջարկվել է շարունակել «ցանցի ընդլայնման գործընթացը», վստահեցնելով, որ նրանք ոչ միայն կարող են ետ ստանալ իրենց վճարած գումարները, այլ նաեւ՝ զգալի եկամուտ:
Քննությամբ պարզվել է, որ «Questnet»-ի ղեկավարներ՝ ԻԻՀ քաղաքացի Ռայմոնդ Քոչարյանսի եւ ՀՀ քաղաքացի Վաչե Մանուկյանի կողմից կազմակերպված երեւանյան ցանցում ընդգրկված է եղել ընդհանուր թվով 113 քաղաքացի, որոնց վստահությունը չարաշահելու եղանակով նրանցից հափշտակվել է խոշոր չափի գումարներ:
Ռ. Քոչարյանսը եւ Վ. Մանուկյանը ձերբակալված են: Քննությունը վարում է ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունը: ԱԱԾ-ն դիմում է հանցավոր գործունեությունից տուժած քաղաքացիներին՝ զանգել 57-93-16 հեռախոսահամարով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել