Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մոնտաժել են

Դեկտեմբեր 04,2009 00:00

\"\"Երեկ Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի նիստերի դահլիճում շարունակվեց Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում գտնվող «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննությունը:
Ապացույցների հետազոտման այս փուլում ուսումնասիրվեցին 2007թ. հոկտեմբերի 23-ի դրվագով (Փաշինյանը մեղադրվում է ոստիկանի դեմ բռնություն կիրառելու համար) եւ 2008-ի մարտի 1-ի տեսանյութերը: Ակնհայտ էր, որ հոկտեմբերի 23-ի երթի ժամանակ ոստիկանների կողմից որեւէ զգուշացում չի եղել իրենց սահմանադրական իրավունքից օգտվող քաղաքացիներին, թե երթն ապօրինի է: Իսկ մարտի 1-ի տեսանյութերից երեւում է, թե ինչպես են առավոտյան ոստիկաններից խուճապահար մարդիկ հավաքվում Մյասնիկյան արձանի մոտ: Պաշտպանական կողմը նկատեց, որ կադրերը մոնտաժված են եւ «հարմարեցված» երեւակայական մեղադրանքի հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել