Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԽՈԶԻ ԳՐԻՊԻ» ՆՈՐ ԴԵՊՔ ՉԿԱ

Դեկտեմբեր 04,2009 00:00

Ներկայումս «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում A/H1N1-վարակով՝ «խոզի գրիպի» դեմ բուժվող ոչ մի հիվանդ չկա: Սակայն, ըստ հանրապետության գլխավոր վարակաբան Արա Ասոյանի, սա չի նշանակում, որ հանրապետությունում այլեւս հիվանդության ոչ մի դեպք չի հայտնաբերվի, ավելին՝ ներկայումս լաբորատորիայում մի քանի հիվանդների անալիզների հետազոտություն է իրականացվում: Այս մասին տեղեկացնում է «panorama.am» էլեկտրոնային լրատուն: Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ առողջապահության նախարարության հիգիենիկ եւ հակահամաճարակային պետական տեսչության պետ Արտավազդ Վանյանն ասել է, որ «խոզի գրիպի» նոր դեպքերի չգրանցվելու փաստը չի ենթադրում, որ Հայաստանը Ա գրիպի դեմ ԱՀԿ-ից պատվաստանյութ չի ստանա: «Այն, որ այս օրերին նոր դեպքեր դեռեւս չեն գրանցվել, դա բոլորովին էլ չի ենթադրում, որ պատվաստանյութ չենք ստանալու: Ավելին՝ ներկայումս բանակցություններ են տարվում, որ պատվաստանյութը նշած ժամկետից շուտ ստանանք»,-ասել է Ա. Վանյանը:
Նախնական պայմանավորվածության համաձայն, Հայաստանը Ա գրիպի դեմ պատվաստանյութ պետք է ստանար հունվարին: Ա. Վանյանը նշել է, որ նույնիսկ պարզ չէ, թե առաջին խմբաքանակով ի՞նչ չափաբաժին պատվաստանյութ է Հայաստանը ստանալու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել