Լրահոս
Օրվա լրահոսը

ՉՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ՌԵՍՈՒՐՍ

Դեկտեմբեր 04,2009 00:00

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը կարծում է, որ Հայաստանը պետք է դիվերսիֆիկացնի իր անվտանգության ռեսուրսները՝ ելնելով տարածաշրջանում առկա իրավիճակից: Պատգամավորը կարծում է, որ այս պահին ՆԱՏՕ-ն չունի որեւէ նոր նախաձեռնություն, որին միանալը թույլ կտա ասել, որ մեր երկիրը խորացնում է իր հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ: ՆԱՏՕ-ի ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամի կարծիքով. «Այն քաղաքական որոշումը, որն այս պահին կայացված է եւ, կարծում եմ, կյանքի կկոչվի, Հայաստանի կողմից Աֆղանստան խաղաղապահ ուժեր ուղարկելու հարցն է: Դա մեկնաբանվելու է ՆԱՏՕ-ի շրջանակներում Հայաստանի ներդրման տեսանկյունից»: Ստեփան Սաֆարյանը վստահ է. «Մենք պատերազմի կանխման քաղաքական ուղիների հարցում տակավին չօգտագործված ռեսուրսներ ունենք»: Որպես ուղի՝ նշվեց ՆԱՏՕ-ն անդամակցել ցանկացող երկրների, այդ թվում՝ Ուկրաինայի եւ Վրաստանի հետ համագործակցությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել