Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՐԱԿԱՆ ՍՏՈՒԳԱՏԵՍԸ՝ 2010 ԹՎԱԿԱՆԻՆ

Դեկտեմբեր 04,2009 00:00

«Հայաստանի համար իրական ստուգատեսը կսկսվի Նոր տարուց հետո: Գլխավոր հարցն այն է, թե ի՞նչ գին է Հայաստանից պահանջվում սահմանը բացելու եւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար: Եթե նույնիսկ Թուրքիան վավերացնի արձանագրությունները ու բացի սահմանը, պետք չէ գովաբանել Թուրքիային, քանի որ սա նորմալ երկրների մինիմալ պահանջներն են: Եթե Թուրքիան կորցնի այս հնարավորությունը, աշխարհի համար կդառնա անվստահելի: Տարածաշրջանում առաջին անգամն է, որ Միացյալ Նահանգները, Եվրամիությունը եւ Ռուսաստանը համաձայնության են եկել՝ պահանջելով բացել սահմանը»,- երեկ ասուլիսում հայտարարեց ՌԱՀՀԿ տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը՝ հայ իշխանավորներին խորհուրդ տալով հույս չդնել եւ չվստահել արտաքին խոստումներին եւ լուծել ներքին խնդիրները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել