«Ես իմ ամբողջ խնդիրը ոչ թե իշխանությունն եմ համարել, քաղաքական դիրքերի հասնելը, այլ մի այնպիսի բանական հասարակություն ստեղծելը, որը երբեք չի տրվի էմոցիոնալ պոպուլիստական քայլերի եւ երբեք ճակատագրական քայլեր թույլ չի տա: Սխալներ կլինեն, բանական մարդն էլ է բազմաթիվ սխալներ գործում, ամենամեծ գիտնականներն էլ են սխալներ գործել, բայց պետք է ազգն ունենա մի այնպիսի զսպիչ, մի այնպիսի երաշխիք, որ վստահ լինես, որ այդ ազգը երբեք փորձանքի չի գա: Երբեք մի գիժ չի կարող առաջնորդել այդ ազգին, երբեք մի արկածախնդիր չի կարող այդ ազգին իր հետեւից փոսը գլորել: Սա է այդ իդեալը, որին ես ձգտում եմ»,- ասել է Լեւոն Տեր-Պետրոսյանը դեկտեմբերի 1-ին՝ ՀՀ վարչության վաղամեռիկ փոխնախագահ Անդրանիկ Հովակիմյանի գրքի շնորհանդեսին: