Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Դեկտեմբեր 04,2009 00:00

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Ռուստամյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հանգուցալուծումը զինված հակամարտության վերածելու Ադրբեջանի պատասխանատվության մասին» ՀՀ ԱԺ հայտարարության նախագծի՝ կառավարության համար ընդունելի տարբերակին: Փաստաթղթի նախագծում նշվում է, որ Ադրբեջանը, շարունակաբար աղավաղելով իրականությունը, նենգափոխելով եւ խեղաթյուրելով փաստերը, ձգտում է միջազգային հանրության համար կեղծ պատկեր ձեւավորել հակամարտության ծագման եւ ծավալման վերաբերյալ:
Խնդիր է դրվում միջազգային ատյաններում վերականգնել կատարվածի իրական պատկերը՝ մատնանշելով Ադրբեջանի պատասխանատվությունը հակամարտության սրման համար, հակազդել նրա կողմից իրականացվող քաղաքականությանը՝ այդ գործում ակտիվորեն ներգրավելով խորհրդարանական դիվանագիտությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել