Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԱԽԿԻՆ «ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ» ՀԱՄԱՐ

Դեկտեմբեր 04,2009 00:00

\"\"

Նկարում պատկերված մեքենաները չեն պատկանում Հայաստանի որեւէ բարձրաստիճան պաշտոնյայի կամ հայտնի օլիգարխի: Չնայած հստակ ասել, թե ով է մեր երկրում օլիգարխ, իսկ ով՝ ոչ, դժվար է:
Մի բան պարզ է. մեր երկրում որոշ նախկին պաշտոնյաներ կարող են իրենց շռայլություն թույլ տալ եւ անգամ պաշտոնանկությունից ամիսներ եւ, նույնիսկ, տարիներ հետո էլ շարունակել օգտվել պետական բարիքներից: Մասնավորապես, պետական շքեղ ավտոմեքենաներով շրջել Հայաստանով մեկ եւ պետության հաշվին հոգալ սեփական անձի անվտանգությունը: Թեպետ մեր ընթերցողների համար ասվածը ամենեւին էլ նորություն չէ, այնուհանդերձ թվում էր, թե գոնե ճգնաժամային ժամանակաշրջանում, եւ երբ իշխանությունները, իբր, խնայում են պետության ամեն մի լուման, համապատասխան մարմինները չպետք է այդ աստիճանի անտարբեր լինեն հասարակական կարծիքի նկատմամբ: Իսկ այս մեքենաների «տերը» ՀՀ մաքսային պետական ծառայության նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանն է, որը արդեն մեկուկես տարուց ավելի է՝ պաշտոնանկ է արված, որեւէ այլ պետական պաշտոն չի զբաղեցնում:
Կարդացեք նաեւ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել