Լրահոս
Օրվա լրահոսը

ՁԵՐ ԱԿՏԻՎՈՒԹՅԱՆ ՉԱՓԸ

Դեկտեմբեր 03,2009 00:00

Գործարար եւ կենցաղային հարցերի լուծման մեջ ամեն մարդ իր մոտեցումներն ունի: Շատ քիչ է պատահում, որ մեկ մարդու մեջ ղեկավար եւ կատարող գտնվեն: Տվյալ թեստի շնորհիվ դուք կկարողանաք իմանալ, թե ինչպիսին է ձեր անհատական աճը: Հարցերին պատասխանելով՝ ընտրեք ա, բ կամ գ տարբերակներից մեկը:
1. Դուք մի գիրք եք կարդացել, որն էլ գործարար հաջողության համար բաղադրատոմսեր է առաջարկում.
ա. հետաքրքիր գիրք է, սակայն դուք էլ կարող եք բաղադրատոմսեր առաջարկել,
բ. եթե այդ բաղադրատոմսեր կիրառելը հեշտ լիներ, բոլորն էլ կկիրառեին,
գ. կփորձեք բաղադրատոմսերին հետեւել:
2. Ինչպե՞ս եք վերաբերվում այն փաստին, որ ինչ-որ մեկը օգտագործելով ձեր գաղափարը՝ հաջողության է հասել.
ա. դուք նրան կանցնեք, քանի որ էլի գաղափարներ ունեք,
բ. կփորձեք հասկանալ, թե ինչու եք ձեր հաջողությունը բաց թողել,
գ. համառորեն կաշխատեք, որպեսզի ետ չմնաք:
3. Դուք դասախոսության եք մասնակցում, որտեղ շատ հետաքրքիր, սակայն վիճելի տեսակետ է պաշտպանվում.
ա. հնարավոր է, որ որոշ գաղափարներ՝ սեփական գաղափարների հայտնելուն կնպաստեն,
բ. կփորձեք հասկանալ, թե որտեղ է թույլ ձեր գաղափարը,
գ. ուշադիր կլսեք, որպեսզի որեւէ արժեքավոր գաղափարից օգտվեք:
4. Ձեզ հավերժական շարժիչի նախագիծ են պատվիրել: Դուք գիտեք, որ ֆիզիկայի օրենքներով դա անհնար է: Ինչպե՞ս կվարվեք.
ա. կանցնեք աշխատանքի, քանի որ աշխատանքի ընթացքում գոնե որեւէ օգտակար բան կստեղծեք,
բ. ձեր մերժումը գիտականորեն կհիմնավորեք,
գ. անկախ ամեն ինչից, բոլոր հաշվարկներն ու գծագրերը կկատարեք:
5. Արդյո՞ք ճիշտ է, որ ժամանակի ընթացքում գիտությունը մարդկանց բոլոր հարցերը կլուծի.
ա. չեմ կասկածում,
բ. ցավոք՝ գիտությունը պրոբլեմները լուծելու փոխարեն դրանք միայն ավելացնում է,
գ. կարեւորը ոչ թե գիտական հայտնագործությունն է, այլ դրա կիրառումը:
6. Ազարտային խաղերով կարելի՞ է եկամուտ ստանալ.
ա. եթե շահում ընկնելու օրինաչափությունը բացահայտվի, հնարավոր է,
բ. ազարտային խաղերը նրանց կազմակերպիչներին են օգուտ բերում, այդ պատճառով դրանցից պետք է խուսափել,
գ. բացառված չէ, որ որոշակի վարպետության դեպքում դա կարելի է անել, սակայն դուք եկամուտ ստանալու ավելի կայուն տարբերակներն եք ընտրում:

Եթե ձեր արդյունքներում «ա» պատասխաններն են գերակշռում, ապա դուք գաղափարների գեներատոր եք, ստեղծագործական հարուստ պոտենցիալով մարդիկ: Դուք գործարար շփման մեջ անփոխարինելի եք, քանի որ նախաձեռնող եք: Սակայն շատ դեպքերում սեփական գաղափարների մեջ կարող եք խեղդվել: Բայց դուք ձեր ծրագրերն իրականացնելու հարցում այդքան էլ ուժեղ չեք, քանի որ դետալների նկատմամբ մանրակրկիտ աշխատանքը ձեզ համար չէ:
«Բ» պատասխանների գերակշռումը հատուկ է նրանց, որոնց քննադատների կատեգորիային կարելի է դասել: Դրանք գիտակից, սթափ մտածող մարդիկ են, որոնք ռիսկի եւ արկածախնդրության հակումներ չունեն: Նրանց առողջ վատատեսությունը ապահովագրություն է ցանկացած ծրագրի համար, քանի որ ծրագրի թույլ տեղերն ու սխալները նրանք շուտ են նկատում: Ծայրահեղության հասցված զգուշությունը կարող է դանդաղեցնել զարգացումը, այդ պատճառով չափը մի անցնեք:
«Գ» պատասխանների գերակշռումը հատուկ է նրանց, որոնց կարելի է գաղափարների իրականացնող համարել: Նման մարդիկ ստրատեգիական մտածողությունից թույլ են, տակտիկայի հարցում՝ ուժեղ: Նրանք դետալների նկատմամբ շատ ուշադիր են, քայլ առ քայլ խնդիրներն են լուծում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել