Բրիտանացի բժիշկների հետազոտությունները հաստատել են, որ կանայք թույլ սեռի ներկայացուցիչներ են: Գիտափորձերին մասնակցել է 100 հազար տղամարդ եւ կին: Արդյունքում՝ հնարավոր է եղել հաստատել, որ հոգեֆիզիոլոգիական տարբերություններ կան, որոնք տղամարդուն դարձնում են ուժեղ, իսկ կնոջը՝ թույլ սեռ: Ֆիզիոլոգիապես բացատրվում է, որ տղամարդու օրգանիզմը արտադրում է 10 տոկոս ավելի տոստեստերոնի հորմոն, քան կանանց օրգանիզմը: Դրա հետ կապված տղամարդու մկանային զանգվածը ավելին է, քանի որ տոստեստերոնը մասնակցում է մկանների ձեւավորմանը: Եվ չնայած կնոջ զանգվածը քիչ է տղամարդու զանգվածից, կանայք պակաս ճարպիկ են, քան տղամարդիկ:
Էստրոգեն հորմոնը, որը տղամարդու մոտ ավելի պակաս է, նվազեցնում է կանանց մոտ սրտային հիվանդությունների հավանականությունը: Կանանց սրտի նոպաները, հիմնականում, սկսվում են կլիմաքսից հետո, երբ օրգանիզմում նվազում է էստրոգենի քանակը: Հոգեկան առողջության տեսնակյունից իրավիճակը երկակի է: Մի կողմից տղամարդիկ շիզոֆրենիայով եւ աուտիզմով 2 անգամ ավելի շատ են հիվանդանում, մյուս կողմից՝ կանանց ծննդաբերություններին հետեւում է հետծննդյան ընկճախտը, իսկ կլիմաքսին հետեւում են հոգեկան խանգարումները: Ի դեպ, կանայք մեծամասամբ վարում են ավելի առողջ կենսակերպ, քան տղամարդիկ, եւ դրա համար ավելի քիչ են ենթակա թոքի քաղցկեղի եւ լյարդի ախտահարման: