Իսրայելցի գիտնականները հայտնաբերել են, որ մարդու ձեռագիրը փոխվում է, երբ նա սկսում է ստել: Այս հայտնագործությունը ճանապարհ է հարթում նոր ստի դետեկտորների ստեղծման համար, որոնք ավելի ստույգ կլինեն, քան ներկայիններս, որոնք հիմնված են միմիկայի, ժեստերի, աչքերի շարժումների եւ ֆիզիոլոգիական ցուցանիշների վրա: Հայֆայի համալսարանի գիտնականները առաջարկել են 34 կամավորների գրել 2 տեքստ՝ մեկում նկարագրելով իրական պատմություն, մյուսում՝ հորինած: Գրելու համար կիրառվել է ComPET համակարգը՝ բաղկացած համակարգչային պլանշետից, անլար էլեկտրոնային գրչից՝ սեղմումը չափող սարքով, եւ գրված տեքստը վերլուծող ծրագրից: Փորձարկման հետեւանքով պարզվել է, որ մտացածին պատմություններ գրելիս հետազոտման մասնակիցների ձեռագիրն ավելի խոշոր է եղել: Այս տարբերությունները անզեն աչքով չեն երեւացել, միայն համակարգչի միջոցով է հնարավոր եղել նկատել: Գիտնականների կարծիքով, ձեռագրի նման փոփոխությունները պայմանավորված են ուղեղի աշխատանքով, քանի որ ստելիս այն ավելի լարված է աշխատում: