Լրահոս
Օրվա լրահոսը

Ախտորոշում եւ բուժում

Դեկտեմբեր 03,2009 00:00

Քվինսլենդի համալսարանի գիտնականները երկարատեւ ուսումնասիրությունների արդյունքում մշակել են հատուկ տեխնոլոգիա՝ ախտորոշելու համար խցանող ապնոեն քնումը: Այս հիվանդությունը բնութագրվում է քնի ընթացքում շնչառության կանգով:
Ավստրալիայում խցանող ապնոեն քնումը ամենատարածված հիվանդություններից է, որից տառապում է շուրջ 800 հազար մարդ: Այս հիվանդությանը բնորոշ ախտանիշներն են՝ խռռոցը, գիշերվա ընթացքում հանկարծակի արթնանալը, ցերեկային հոգնածությունը: Մասնագետները հայտնում են, որ այս հիվանդությունը չբուժելու դեպքում կարող է հանգեցնել սրտանոթային հիվանդությունների, շաքարախտի եւ կաթվածի զարգացման: Հիվանդության ամենավաղ արտահայտվող ախտանիշը խռռոցն է:
Ավստրալացի գիտնականները մշակել են հատուկ մեթոդ, որը թույլ է տալիս խռռոցի միջոցով ախտորոշել հիվանդությունը: Խռռոցը ձայնագրվում է, այնուհետեւ  ենթարկվում է հետազոտության: Գիտնականներին արդեն իսկ հաջողվել է գրանցել 90% ճշգրտություն: Մասնագետները ակնկալում են, որ տնային պայմաններում անցկացվող այս ախտորոշումը հասանելի կլինի հիվանդներին մոտակա 2 տարիների ընթացքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել