Լրահոս
Օրվա լրահոսը

«ԿԻՆԸ» ԲԱՑՎԵՑ

Դեկտեմբեր 03,2009 00:00

Դեկտեմբերի 1-5-ը Երեւանում արդեն 6-րդ անգամ անցկացվում է «Կին» միջազգային կինոփառատոնը, որի շրջանակներում Հայաստանում իրենց ֆիլմերն են ներկայացնում տարբեր ազգերի կին ռեժիսորներ: Այս տարի փառատոնը ներկայացնում է 82 ֆիլմ՝ 18 երկրից՝ Հայաստան, Ռուսաստան, Ֆրանսիա, Իսպանիա, Հունգարիա, Արգենտինա եւ այլն: Ըստ tert.am-ի, «Կին» փառատոնն այս տարի առաջին անգամ համագործակցում է թուրք գործընկերների հետ: Այս օրերին Երեւանում թուրք կին ռեժիսորների ֆիլմերն է ներկայացնում «Ֆիլմմոր» փառատոնը, իսկ ապրիլին նրանք Թուրքիայում կներկայացնեն հայ կին ռեժիսորների ֆիլմերը: Փառատոնի այս տարվա ծրագրում առանձնանում է նաեւ 4 լեհ հեղինակավոր կին վավերագրողների աշխատանքների ծրագիրը, որը կցուցադրվի Ազգային պատկերասրահում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել