«ԼՁԸՀ-ՁԸհհ»-ը տեղեկացնում է, որ Շվեյցարիայի նախագահ է ընտրվել 46-ամյա Դորիս Լոյտարդը: Չորեքշաբթի օրը Բեռնում այդպիսի որոշում է ընդունել երկրի խորհրդարանը՝ Դաշնային ժողովը, երկու պալատների՝ Ազգային խորհրդի եւ Կանտոնների խորհրդի համատեղ նիստում: Դորիս Լոյտարդը 1934թ.-ից ի վեր Կոնֆեդերացիայի ամենաերիտասարդ եւ երրորդ կին նախագահն է: Նա կշարունակի կատարել նաեւ Էկոնոմիկայի դաշնային գերատեսչության ղեկավարի պարտականությունները: Շվեյցարական Կոնֆեդերացիայի նախագահն ընտրվում է մեկ տարի ժամկետով՝ Դաշնային խորհրդի՝ կառավարության յոթ անդամներից: Լոյտարդը ներկայացնում է ձախակենտրոն՝ Շվեյցարիայի քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցությունը: