Լրահոս
Օրվա լրահոսը

ՂԱԶԱԽՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ «ԱՏԱՄ» Է ՑՈՒՅՑ ՏԱԼԻՍ

Դեկտեմբեր 03,2009 00:00

Ղազախստանի ազգային տիեզերագնացության գործակալության՝ «Ղազկոսմոսի» նախագահ Թալգաթ Մուսաբաեւը ձգտում է սահմանափակել Ռուսաստանի ներկայությունը Ղազախստանի տարածքում գործող «Բայկանուրում» եւ կրճատել վերջինիս վարձակալության ժամկետը, որն ավարտվելու է միայն 40 տարի հետո՝ 2050թ.-ին: «Newsru»-ի փոխանցմամբ, «Ղազկոսմոսի» ղեկավարությունը հիմա նոր գործընկերների փնտրտուքի մեջ է եւ ավելի հաճախ է հայացքն ուղղում դեպի Իսրայել, Հնդկաստան, Ուկրաինա եւ այլ երկրներ: KazSat արբանյակի հետ այժմ տիեզերական համակարգի կապն ու հեռարձակումը ապահովում է ռուսական կողմը: Հնարավոր է, որ KazSat-3 արբանյակը կառուցվի արդեն Իսրայելի մասնակցությամբ: Այս պահին, աղբյուրի մատուցմամբ, ռուս-ղազախական միակ նախագիծը մնում է «Բայթերեք» տիեզերական հրթիռային համակարգի կառուցումը, բայց նույնիսկ այդ նախագծում Մուսաբաեւը հասել է այն բանին, որ թուլանան նաեւ «Ռոսկոսմոսի» դիրքերը: Լինելով «Բայթերեք» ղազախա-ռուսական համատեղ նախաձեռնություն» բաժնետիրական ընկերության տնօրեն, նա հրաժարվել է ստորագրել «Ռոսկոսմոսի» հետ բազային պայմանագիրը եւ պնդել է, որ ընկերությունը ինքնուրույն կիրականացնի տիեզերական հրթիռային համակարգի կառուցման մրցույթը եւ պայմանագրեր կստորագրի այդ աշխատանքներն անմիջականորեն իրականացնողների հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել