Լրահոս
Օրվա լրահոսը

Իսրայելը ազատ կարձակի պաղեստինցի 980 գրոհայինների

Դեկտեմբեր 03,2009 00:00

\"\"Իսրայելը պատրաստ է «Ֆաթխ» շարժման ազդեցիկ ներկայացուցիչ Մարվան Բարգուտիին (նկարում՝ առաջինը) փոխանակել կապրալ Գիլադ Շալիթի հետ: «Ինտերֆաքսի» մատուցմամբ, այդ մասին հաղորդել է Լոնդոնում հրապարակվող արաբական «Al-Hayat» թերթը: Մարվան Բարգուտին «Թանզիմ» ռազմականացված ստորաբաժանման հրամանատարն է, որը ազատազրկվել է հինգ հրեաների սպանության մեղադրանքով: Նա կալանավորվել էր 2002թ.-ին եւ դատապարտվել էր հինգ ցմահ եւ եւս 40 տարվա ազատազրկումների: Իսրայելի իշխանությունները՝ ի դեմս Արիել Շարոնի, Էհուդ Օլմերտի եւ Բինիամին Նեթանյահուի, տարբեր ժամանակահատվածներում բազմաթիվ անգամ հայտարարել էին, թե Բարգուտին երբեք բանտից դուրս չի գա:
Սակայն, ինչպես փոխանցում է «Newsru-Israel»-ը, նախագահ Շիմոն Պերեսը եւ իսրայելցի այլ քաղաքական գործիչներ պաշտպանում են Բարգուտիին ազատելու գաղափարը: «Համասը» վաղուց էր պահանջում ազատ արձակել իր կալանավորված մոտ 450 գրոհայիններին, այդ թվում՝ Բարգուտիին եւ պատրաստ էր նրանց փոխանակել հրեա զինվորականի՝ Շալիթի հետ: Այս տարվա հոկտեմբերին Իսրայելի դատախազությունը հրապարակել էր իր ծրագիրը, ըստ որի՝ ազատ է արձակելու 980 պաղեստինցի կալանավորների, որոնցից 450-ը ներկայացված են «Համասի» ցուցակով, եւ եւս 530-ը՝ իսրայելցիների ընտրությամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել