Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանն ազատ արձակեց 5 բրիտանացիներին

Դեկտեմբեր 03,2009 00:00

Մեծ Բրիտանիայի արտգործնախարարությունը հաստատել է Իրանի հեղափոխության պահապանների կողմից Պարսից ծոցում նոյեմբերի 25-ին կալանավորված 5 բրիտանացիներին երեկ ազատ արձակելու մասին տեղեկությունները: Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ ասված է, թե «զբոսանավը իր անձնակազմով հանդերձ քարշակով կհասցվի միջազգային ջրեր, որտեղ նրանց կդիմավորեն զբոսանավերի մրցումներ կազմակերպած ընկերության ներկայացուցիչները»:
Հիշեցնենք, որ հինգ բրիտանացիները «Kingdom of Bahrian» դասի «Volvo 60» զբոսանավով Բահրեյնից ուղեւորվել էին Դուբայ՝ մասնակցելու սպորտային մրցումներին, բայց նավի անսարքության պատճառով հայտնվել էին իրանական ջրային տարածքում եւ կալանավորվել:
Իրանական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, թե բրիտանացիների հարցաքննության արդյունքում պարզվել է, որ նրանց «անօրինական ներթափանցումը իրանական տարածքային ջրեր՝ սխալի արդյունք է եղել, եւ համապատասխան երաշխիքներ ստանալուց հետո որոշում է կայացվել նրանց ազատ արձակել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել