Դեկտեմբերի 1-ի երեկոյան, ժամը 20-ի սահմաններում, Նոյեմբերյան քաղաքում, միջպետական ճանապարհին վրաերթի է ենթարկվել Նոյեմբերյան քաղաքի բնակչուհի, 1948 թվականին ծնված Հրանուշ Անանյանը: Վրաերթի ենթարկած վարորդը Այրում քաղաքի բնակիչ է, տուժածին տեղափոխել է հիվանդանոց, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել, մահացել է: «Նիվա» մակնիշի սպիտակ գույնի մեքենան ներկայումս գտնվում է Նոյեմբերյանի պետավտոտեսչության տուգանային հրապարակում: Ուժեղ հարվածից մեքենայի դիմային մասը, աջ լուսարձակից վերեւ, դեֆորմացվել է: Ոստիկանության քննչական բաժինը քննություն է կատարում: