Լրահոս
Օրվա լրահոսը

Բոյկո՞տ

Դեկտեմբեր 03,2009 00:00

Վերջին մի քանի օրերի ընթացքում ադրբեջանական ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում է հայտնվել Euronews ալիքով հեռարձակված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասին պատմող ռեպորտաժը:
Tert.am-ը հաղորդում է, որ ադրբեջանական կողմը մեծ աղմուկ էր բարձրացրել այդ առիթով՝ նշելով, որ ռեպորտաժի հեղինակները «սուտ եւ չստուգված» տեղեկատվություն են տարածում, մասնավորապես, հայտարարելով, որ Ղարաբաղը բնիկ հայկական հող է, իսկ Բակո Սահակյանին անվանելով ԼՂՀ նախագահ։ Այսօր ռեպորտաժի վերաբերյալ հայտարարություն է տարածել Ադրբեջանի երիտասարդական կազմակերպությունների միությունը։ Հայտարարության հեղինակներն իրենց վրդովմունքն են հայտնել «լրագրողության չափանիշների մեջ չտեղավորվող» նյութի վերաբերյալ։ Բացի այդ, ադրբեջանական մի շարք կայքեր կոչ են արել ադրբեջանցիներին, Ադրբեջանի բարեկամներին եւ համայնքին բողոքի նամակներ հղել Euronews-ի խմբագրության հասցեին։ Ադրբեջանական կայքերը հաղորդում են նաեւ, թե հեռուստաալիքն արգելափակել է Ղարաբաղի մասին պատմող ռեպորտաժը, մինչդեռ նման բան իրականում տեղի չի ունեցել, եւ ռեպորտաժը շարունակում է հասանելի մնալ Euronews-ի կայքում՝ https://www.euronews. net/2009/11/28/winds-of-change-in-nagorno-karabakh/ հասցեով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել