ՀՀ ոստիկանության մամուլի ծառայության տեղեկացմամբ, Մեծամորի հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «ձախ դաստակի բազմակի սալջարդ վերքեր, դեմքին պատռված վերքեր, աջ դաստակի առաջին աստիճանի այրվածք, աջ ակնագնդի վնասում, տեսողության խախտում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 13-ամյա Նարեկ Մ.-ն:
Պարզվել է, որ նա վնասվածքներն ստացել է դպրոցի բակում՝ չինական արտադրության հրավառվող պայթուցիչի հետ անզգույշ վարվելու հետեւանքով առաջացած պայթյունից: Կատարվում է նախաքննություն: