«Հայանտառի» Ստեփանավանի անտառտնտեսության մասնաճյուղի անտառապետ Հովիկ Զալինյանի գործողությունների հետեւանքով պետությանը հասցվել է 19 մլն 515 հազար 500 դրամի վնաս: Նրա վարձած բանվորները հատել են 337 ծառ՝ սուճու, լորենու, կեչու, հաճարենու, յուրաքանչյուր խորանարդի դիմաց ստանալով 5000 դրամ:
Ապօրինի ծառահատման գործով նյութեր են նախապատրաստվում: